|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրտովկա բնակավայրը», - ասվում է գերատեսչության ամփոփագրում:
ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին Կրամատորսկի, Սլավյանսկի, Դրուժկովկայի և Վերոլյուբովկայի շրջաններում:
Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ մեկ օրում ուկրաինական կողմի կորուստներն այդ ուղղությամբ կազմել են ավելի քան 205 զինծառայող, երկու մարտական զրահապատ մեքենա, 16 ավտոմեքենա և երկու հրետանային զենք:
Ոչնչացված տեխնիկայի թվում ՊՆ-ն նշել է ամերիկյան 155-միլիմետրանոց Paladin ինքնագնաց հրետանային կայանքը։