|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Դնեպր» զորախումբն ազատագրել է Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Դնեպր» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես նշվում է գերատեսչության ամփոփագրում, ուկրաինական զորքերը, չկարողանալով ներխուժել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, փորձել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ Ուկրաինայի դրոշը տեղադրել քաղաքային վարչակազմի շենքի վրա: ԱԹՍ-ն և դրոշը ոչնչացվել են: