|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական «Հյուսիս» զորախմբավորումն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնյա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, հարված է հասցվել Կուրսկի մարզի Գորնալի շրջանում տանկային, մեքենայացված, դեսանտագրոհային բրիգադների, տարածքային պաշտպանության բրիգադի եւ Ուկրաինայի զինված ուժերի գրոհային գնդի կազմավորումներին:
Ավիացիան, անօդաչու թռչող սարքերը եւ հրետանին կենդանի ուժ եւ տեխնիկա են խոցել Սումիի մարզի Վոդոլագի, Կրովնոյե, Սադկի, Յունակովկա և Յաբլոնովկա բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։