|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան–13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածին երեխայի ծնողները դեռ չեն գտնվել, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երեխայի բուժումն ավարտվել է, սպասում են մանկատան ուղեգրին տեղափոխման համար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։ Երեխային անվանակոչել են Սոսե։
Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։