կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-02 22:23
Հասարակություն

Հալաբյան փողոցում իրար են բախվել մի քանի մեքենա

Հալաբյան փողոցում իրար են բախվել մի քանի մեքենա

ԱԻն մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հալաբյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «Ford Mustang» 34 RZ 459 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Մ.), «Ford Transit» 34 AM 520 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.), «Honda I40» 88 VV 908 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) և «Էրո» տաքսի ծառայության «Opel Astra» 34 RF 985 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան: