կարևոր
781 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 15:28
Քաղաքական

Քոչարյանին մեկուսացնում են, որովհետև նա ունակ է նստել սեղանի շուրջ և խոսել․ Բագրատ Միկոյան

«Այո՛, երբ Արցախը հանձնվում էր, նախագահն ազատության մեջ է եղել, բայց եկեք մի փոքր հետ գնանք։ Մինչև դա, երբ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին խաղացողները մեզ ասում են՝ նշաձողն իջեցրեք, եկեք չմոռանանք, որ եղավ փողոց, եղավ մեծ շարժում, ու դրա առաջամարտիկներից մեկը նախագահի գլխավորած ուժն էր։ Միայն մենք չէինք, բայց, երևի, որոշ բացառություններով, ընդդիմության մի մասը պասիվ էր այդ ժամանակ։ Բայց առաջամարտիկը նախագահի գլխավորած ուժն էր։

Ու մի քանի ամիս մարդիկ… Դուք էլ կհիշեք՝ դա մեծ պայքար էր՝ իր մեծ ալիքով։ Գիտեք, այլ բան չգիտեմ։ Հաջորդ պայքարներն էլ են լինելու, ինչ-որ ալիք է լինելու։ Եթե հանրությունը դա գիտակցեց, հասկացավ, շատացավ, դա ստացվելու է»,- այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։