|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ափսոսանք է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, նա հույս ունի, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ ու խնդրի լուծում գտնել. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, շատ ցավալի է․ վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների եւ սպանվածների մասին։ Ես լիահույս ունեմ, որ այս ամենը կդադարի, որպեսզի խաղաղություն լինի: Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել՝ առանց արյունահեղության, առանց կրակոցների, առանց պատերազմի»։