|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է ընդդիմության հետ նստել բանակցային սեղանի շուրջը: Ըստ նրա` դա կարող է տեղի ունենալ միջազգային միջնորդների մասնակցությամբ:
«Ես պատրաստ եմ նստել բանակցային սեղանի շուրջը, որպեսզի խոսենք` ի բարօրություն Վենեսուելայի, հանուն խաղաղության և ապագայի»,- ասել է նա:
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: