կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-02 17:24
Աշխարհ

Աջակցություն գլոբալ տաքացման դեմ բողոքող աշակերտներին Անգելա Մերկելի կողմից

Աջակցություն գլոբալ տաքացման դեմ բողոքող աշակերտներին Անգելա Մերկելի կողմից

Associated Press պարբերականը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել աշակերտներին, որոնք ամբողջ աշխարհում բողոքում են գլոբալ տաքացման դեմ:

«Մերկելն իր աջակցությունն է հայտնել քննդատական մեկնաբանություններից հետո այն մասին, որ այս ցույցերը, հնարավոր է, ռուսական քարոզչության արդյունք են»,- տեղեկացնում է AP-ն:

Փետրվարին  Անվտանգության Մյունխենի համաժողովում ռուսական կիբեռպատերազմի մասին ելույթի ժամանակ Մերկելը որպես օրինակ բերել էր աշակերտների բողոքի ցույցերը՝ ընդգծելով, որ «հանկարծ տարիներ հետո գերմանացի բոլոր երեխաները անսպասելի համակվել են բողոքի ցույցերի դուրս գալու գաղափարով, ինչը դժվար է պատկերացնել առանց արտաքին միջամտության»:

Ավելի ուշ կանցլերի գրասենյակից պաշտոնապես հայտարարել էին, որ վերջինիս հայտարարությունը սխալ են հասկացել, և Մերկելը խոսում էր այլ բանի մասին, այն է `թե որքան հեշտ է համացանցի միջոցով խումբ հավաքել:

Գերմանիայի կանցլերը նաև անձամբ է իր արտահայտության մեջ հստակություն մտցրել՝ հայտարարելով, որ ինքն «իսկապես ողջունում է աշակերտական բողոքի ցույցերը», և այն կարծիքին է, որ «դա շատ լավ նախաձեռնություն է»:

Գերմանիայի մի շարք քաղաքներում յուրաքանչյուր ուրբաթ ակցիաներ են անցկացվում կլիմայի պաշտպանության օգտին, որոնց մասնակցում են աշակերտները և ուսանողները: Այս մասին հայտնում է «Գերմանական ալիք»-ը:

Ցույցերն ընթանում են «Fridays for Future» («Ուրբաթներ հանուն ապագայի») կարգախոսի ներքո: Մարտի 1-ին Համբուրգում 3.000 դեռահաս ցուցարարներին է միացել նաև շվեդ ակտիվիստ և աշակերտուհի Գրետա Տունբերգը:

Աշակերտների ակցիաները միայն դրական արձագանքներ չէ, որ առաջացնում են: Պատճառը` դրանց դասաժամերի ընթացքում անցկացվելն է: