|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիան վերաբացվում է, սակայն գիտանականները առաջարկում են զանգվածային թեստավորում՝ իրավիճակը վերահսկելու համար: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Համաճարակաբանները կողմ են զանգվածային համակարգված թեստավորման, քանի որ սահմանափակումների մեղմացումից հետո երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսի ռիսկային նոր գոտիներ:
«Եթե մենք հայտնաբերենք նրանց և իրականացնենք թեստավորում` մեկուսացնելով շրջապատից, ապա կշարունակենք վերահսկել համաճարակը»,- ասել է ֆրանսիացի համաճարակաբան Դոմինիկ Կոստագլիոլան:
Իր հերթին Քեթրին Հիլը, ով ղեկավարում է համաճարակաբանության ծառայությունը «Gustave Roussy» քաղցկեղի բուժման կենտրոնում, քննադատում է իշխանություններին Ֆրանսիայում ավելի վաղ շրջանում թեստերի բացակայության համար և առաջարկում բնակչությանը զանգվածային թեստավորման ենթարկել՝ վիրուսը հայտնաբերելու համար:
Ապրիլին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ Ֆրանսիան կանցնի ագրեսիվ դոկտրինային COVID-19 թեստավորման հարցում՝ նպատակ ունենալով շաբաթական անցկացնել 700 հազար թեստավորում:
Քանի որ Ֆրանսիան աստիճանաբար մեղմացնում է սահմանափակումները և վերաբացվում, գիտնականները չեն բացառում համավարակի երկրորդ ալիքը, եթե դադարեցվի թեստավորումը:
Առողջապահության նախարարության տվյալներով Ֆրանսիայում հետևողականորեն արձանագրվում է դեպքերի ու մահերի թվաքանակի անկում: