Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-09-09 17:10
Արցախ

Գլոբալ տաքացման հետևանքով 8 կղզի է անհետացել

Գլոբալ տաքացման հետևանքով 8 կղզի է անհետացել

Խաղաղ օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ամենաքիչը 8 կղզի է ջրի տակ անցել: Նման եզրահանգման եկել են ավստրալացի գիտնականները՝ գրում է New Scientist-ը:

Sunshine Coast համալսարանի մասնագետները, վերլուծելով արբանյակից արված լուսանկարները և շփվելով տեղի բնակչության հետ, եկել են այն եզրահանգման, որ Միկրոնեզիայի ամենաքիչը 8 կղզի անհետացել է բոլորովին վերջերս: Այսպես՝  Միկրոնեզիայի խոշոր կղզիներից մեկը՝ Պոնպեին, շրջապատված է մեծաթիվ փոքր կղզիներով, որոնցից 8-ը ջրի տակ են անցել վերջին 100 տարվա ընթացքում: Ի դեպ՝ դրանցից երկուսը բնակեցված են եղել:

Օվկիանոսագետ Սայմոն Ալբերտը հայտարարել է. «Սրանք Երկրի վրա առաջին վայրերն են, որոնք տուժել են ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով, և դրանց ճակատագիրը հասկացնել է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում»:  

Նշվում, է որ գլոբալ տաքացման հետևանքով օվկիանոսի մակարդակը տարեկան բարձրանում միջինը 3 միլիմետրով, սակայն Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում այն բարձրանում է ավելի արագ. դրա պատճառը ցիկլիկ քամիներն են: