|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Եվրախորհրդարանում և բոլոր հնարավոր հարթակներում ՀՅԴ-ն, որպես համահայկական կառույց՝ իր Հայ դատի գրասենյակնեով բարձրաձայնում է Արցախին վերաբերող խնդիրներն ու արցախցիների իրավունքների մասին, սակայն հարցն առաջ չի գնում և հնարավոր չէ, այդ օրակարգն առաջ մղել, քանի որ դրա թիկունքում ոչ միայն չկա պետություն, այլ պետությունը դրա դեմ է աշխատում,-լրագրողների հետ զրուցում Եռաբլուրում ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյնաը։
«Այս հարցում մենք հանդիպում ենք, ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ նաև ՀՀ իշխանությունների հակազդեցությանը։ Չնայած դրանք՝ մենք շարունակելու ենք, քանի որ առնվազն, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի առնվազն ընկալումը կա, բայց քանի որ սրա թիկունքում պետություն չկա՝ հարցն հնարավոր չէ առաջ տանել»։
Սաղաթելյանի դիտարկմամբ՝ առնվազը 2 հնարավորություն կար գերիների ազատ արձակման համար։
«Մեկը՝ COP 29-ը, որ անցկացվեց Բաքվում, փոքր աշխատանքի դեպքում հնարավոր էր հասնել գերիների ազատ արձակման։ Դրանից հետո Վաշինգտոնի համաձայնագիրն էր, որտեղ նույնպես հնարավոր էր հասնել գերիների ազատ արձակման, սակայն ակնհայտ է դառնում այս ամենից, որ ՀՀ իշխանությունները ՀՀ շահերի հետ կապ չունեն»։