Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերությունները և կառուցողական ոգին թույլ են տալիս հակասական իրավիճակներում ներդաշնակ լուծումներ գտնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Ի լրումն, իհարկե, մենք ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր: Եվ երբ այս շրջանակներում երկու պետություններ գլխավորում են միմյանց նկատմամբ նման վերաբերմունք ունեցող առաջնորդներ, որոնք միմյանց համարում են խոսքի և գործի մարդ, դա երաշխիք է: Այն փաստը, որ եթե նույնիսկ տարաձայնություններ առաջանան, եթե ինչ-որ տեղ շահերի բախում առաջանա, առաջնորդների կառուցողական վերաբերմունքը նրանց թույլ կտա ներդաշնակորեն դուրս գալ իրավիճակից»,- ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ամենամեծ աշխարհաքաղաքական խաղացողներն են, որոնք կարող են և պետք է զգալի ներդրում ունենան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: «Գոնե այնպես անել, որ պատերազմ չլինի»,- ամփոփել է նա: