|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեզ Սյունիքից ահազանգեցին, որ օրեր առաջ մարզի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են նկատել, մասնավորապես` Գորիսի հատվածում, որոնք եկել պտտվել ու անհետացել են:
Մեր աղբյուրի խոսքով` իրենք ենթադրում են, որ այդ թռչող սարքերն ուղարկում են տեսանկարահանելու նպատակով: Նկատենք, որ նախորդ տարվա մայիսին նույնպես Խոզնավարի տարածքում տեղացիները երկու անօդաչու թռչող սարք էին նկատել:
Մեր աղբյուրն ասում է, որ հայկական ԶՈՒ-ին ասվել է, որ որեւէ պարագայում չկրակեն, չարձագանքեն ադրբեջանական անօդաչուների հայտնվելուն, քանի որ դրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում: