Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան Ուկրաինային կվաճառի տեղական արտադրության չորս անտեսանելի կորվետ՝ երկկողմ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում. հայտնում է Defense News-ը:
Թուրքական Defence Technologies Engineering ընկերությունը (STM) գործարքի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի նաև տեխնոլոգիան`թուրքական զինված անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար, որը գնահատվում է 1 միլիարդ եվրո: Նավաշինությունը, հնարավոր է, իրականացվի երկու երկրներում, ինչպես Պակիստանի հետ Թուրքիայի նախկին պայմանագրով:
Ada STM դասի կորվետը, որը մշակվել է Թուրքիայի ռազմանավերի ազգային MILGEM ծրագրի շրջանակներում, կիրառում է ամերիկյան արտադրության մի քանի մասեր, որոնք պետք է փոխարինվեն տեղական արտադրության բաղադրիչներով՝ ԱՄՆ վերջին պատժամիջոցների պատճառով, որոնք ներառում են պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) բոլոր արտահանման լիցենզիաների և թույլտվությունների արգելքը:
Հոդվածում նշվում է, որ SSB-ն ու դրա նախագահ Իսմայիլ Դեմիրը ենթարկվում են պատժամիջոցների`կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռք բերման հետ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կարող են սպառնալ ՆԱՏՕ-ի պաշտպանական ցանցին:
Ըստ թերթի՝ վերջին ամիսներին Թուրքիան և Ուկրաինան ավելի ու ավելի են մերձեցել: Կիևի պաշտոնյաները երկու օրով այցելել են Անկարա՝ հանդիպելու հետագա ռազմական համագործակցության համար: Ուկրաինան մի շարք մարտական անօդաչու սարքեր է գնել թուրքական պաշտպանական Baykar ընկերությունից, իսկ ավելի ուշ ցանկւթյուն է հայտնել ձեռք բերելու ևս 48 միավոր:
Բացի այդ՝ հոկտեմբերին Սև ծովի երկու հարևանները ռազմական համագործակցության պայմանագիր են ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Անկարա կատարած այցի ընթացքում: