|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մի քանի անհայտ անօդաչու թռչող սարքեր գիշերը նկատվել են Մեծ Բրիտանիայի երեք ամերիկյան ռազմական ավիաբազաների վերևում, երեքշաբթի հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ՌՕՈՒ եվրոպական հրամանատարությանը:
Կիրակի օրը հեռուստաալիքը հաղորդել էր, որ նոյեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում ԱՄՆ երեք ավիաբազաների վրա նկատվել են մի քանի ԱԹՍ-ներ: Այն ժամանակ ամերիկացի զինվորականները հայտարարել էին, որ պարզ չէ, թե արդյոք դրոնները կարելի է թշնամական համարել։
Նշվում է, որ ԱՄՆ ռազմական ստորաբաժանումները երեքշաբթի օրը շարունակում են հետևել բազաների օդային տարածքին այն բանից հետո, երբ գիշերը նկատվել են ԱԹՍ-ներ: Նշվում է, որ խոսքը նույն ավիաբազաների մասին է, որոնց վեևեում անցյալ շաբաթ նկատվել են դրոններ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Լեյքենհիթի և Միլդենհոլի բազաները Սաֆոլկում, ինչպես նաև Ֆելթվելը Նորֆոլկում: