|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար շարժիչներ է արտադրող ուկրաինական «Motor Sich» ընկերությունը գրասենյակ է բացել Անկարայում, գրում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ «Motor Sich»-ի Անկարայի ներկայացուցչությունից ակնկալվում է ամրապնդել երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը։
Նա նաև նշել է, որ թուրքական շուկան գրավիչ է ինչպես «Motor Sich»-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության այլ ձեռնարկությունների համար։
Ի դեպ, 1907թ. հիմնադրված «Motor Sich»-ը ինքնաթիռների շարժիչների աշխարհի խոշորագույն արտադրողներից է: «Motor Sich»-ն արտադրում է ուղղաթիռների շարժիչներ, արդյունաբերական ծովային գազային տուրբիններ և կայանքներ:
Թուրքական լրատվամիջոցի դիտարկմամբ՝ թուրքական արտադրության ԱԹՍ-ները մեծ դեր են խաղացել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ըժամանակ, այնպես էլ այժմ մեծ ներդրում ունեն Ուկրաինայի պաշտպանության գործում: