|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր եղբայրը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Հ․-ն, մոտ մեկ տարի առաջ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա․-ից, տարբեր չափերի տոկոսներով գումարներ է վերցրել, սակայն դրանք ամբողջովին մարել է, որից հետո Արման Ա․-ն տարբեր պատճառաբանություններով և սպառնալիքներով իր եղբորից վերցրել է տարբեր չափերի գումարներ՝ նաև պատճառաբանելով, որ պատժում է իրեն ստելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ին Արման Ա․-ն իր եղբոր՝ Արթուր Հ․-ի հետ գնացել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, որտեղ Արման Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Արմեն Ա․-ն ծեծել են եղբորը և վերջինից պահանջել 17 մլն դրամ, որի դիմաց՝ որպես նշված գումարը ստանալու երաշխիք, պահանջել են նրա «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը նա 27 մլն դրամով գնել էր Արման Ա․-ից։ Սակայն մերժում ստանալուց հետո վերջինիս հրահանգով մի խումբ անձինք իր ավտոմեքենան Հալաբյան փողոցում գտնվող «SAS» սուպերմարկետի ավտոկայանատեղիից քարշակով տարել են անհայտ ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ․-ն «Պագես» ՍՊԸ տնօրենն է։