|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հուլիսի 23-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել մոտ 45 տարեկան տղամարդու, ով, ըստ բժշկի հաղորդման, Սևանի փողոցում` երկաթգծի մոտ, ծեծի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Կոլյա Մ.-ն է: Նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 00.05-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի հետնամասում, վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Արտաշ Շ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել է 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք: Կատարվում է քննություն: