Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 6-ամյա երեխայի վրաերթի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2016թ. մայիսի 07-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս, 2009թ. ծնված Վլադիմիրին, այնուհետև երեխան վրաերթի է ենթարկվել «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի կողմից: Վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործի էական հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշական և դատաավտոտեխնիկան փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: