|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.88 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.4354 |
| GBP | ⚊ | £ 494.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտել է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում։
«Երևանի հրաժարվելը կազմակերպության աշխատանքին մասնակցելուց և դրա բյուջեի մասին ամենամյա որոշումների չստորագրումը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, բայց չի դադարեցնում ՀՀ-ի պարտավորությունները ազգային վճարը ժամանակին փոխանցելու վերաբերյալ»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն ամում էր բոլորովին հակառակ և խառնաշփոթ հայտարարություններ։ Ընդ որում, երբեմն նաև բավականին անկեղծորեն խոստովանում էր, որ ՀՀ-ին ԵՄ-ից դեռևս ոչ ոք չի հրավիրել և որ նա կարող է ընդհանրապես երբեք էլ դրա անդամ չդառնալ»,-հայտնել է Միխայիլ Գալուզինը։