Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով կառույցի շրջանակներում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Դիվանագետը հստակեցրել է, որ նշված միջոցների համար հիմք կարող է դառնալ երկու տարվա ընթացքում կուտակած պարտքը: Նման մոտեցումը, հավելել է նա, նման է ՄԱԿ-ում գործող պրակտիկային։
Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է բաժնային ներդրումների հաշվին:
«Ռուսաստանն ապահովում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, մինչդեռ մյուս մասնակիցները վճարում են 10-ական %։ Վճարումների մերժման կամ ուշացման որևէ ձև նախատեսված չէ. ընթացիկ տարում չփոխանցված գումարները դառնում են պարտք»- նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ երկու տարի կուտակված պարտքի դեպքում անդամ պետությունը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից: Այդ մեխանիզմը, Զախարովայի խոսքով, նման է ՄԱԿ-ում գործող կանոններին։