|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուզբեկստանի 7 քաղաքացի է զոհվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ներով հարձակման հետևանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Օմոննուլ Ֆայզիևը։
«Այո, զոհվել են մեր յոթ քաղաքացիներ», - ասել է Ֆայզիևը՝ հաստատելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ առավոտյան Նիժնեկամսկը ուկրաինական ԱԹՍ-ներով դաժան հարձակման է ենթարկվել: Հարձակումն իրականացվել է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա։ Բժշկական օգնության է դիմել 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է։
Հայտնել էինք նաև, որ Թաթարստաննում սուգ է հայտարարվել։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ավելի ուշ Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զոհվածների թվում կան Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ: