|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Սև ծովում բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, ևս երկուսը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ TEDY օտարերկրյա բեռնատար նավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել սեպտեմբերի 9-ին։ Անձնակազմի անդամների թվում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։
Հարձակման հետևանքով զոհվել են Ասլան Ալիևն ու Ասիմ Գասըմովը։ Իմրան Նովրուզովն ու Ռաուֆ Ալիևը ստացել են վնասվածքներ և տեղափոխվել Ուկրաինայի Չեռնոմորսկ քաղաքի հիվանդանոց։