|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ նախնական տվյալների՝ Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է ՀՀ 5 քաղաքացի, կան վիրավորներ։
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ։ Մանրամասն տեղեկատվություն կհայտնենք հավելյալ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր` ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին), ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: