կարևոր
1051 դիտում, 56 րոպե առաջ - 2026-08-08 17:20
Քաղաքական

Արևմուտքը երես կթեքի ՀՀ-ից, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ. Մեդվեդև

Արևմուտքը երես կթեքի ՀՀ-ից, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ. Մեդվեդև

Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրքրություն ներկայացնել որպես գործիք «Ռուսաստանի դեմ»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն։

«Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել», - ասել է Մեդվեդևը։

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կարող է Հայաստանում խոր ներքին ճգնաժամ, «իսկ գուցե ավելի վատ բան» առաջացնել։