կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-11 15:51
Քաղաքական

Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյին շնորհավորելու համար․ Արտակ Զաքարյան

Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյին շնորհավորելու համար․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Լուկաշենկոն՝ խոսելով Բելոռուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018թթ. հայկական իշխանափոխության (որոշների կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են։

Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար։ Հայաստանում նրանց «մարմնավորող» կերպարներն արդեն չեն թաքցնում դժգոհությունները։

Կարծում եմ, որ պատմաբաններն ապագայում բացահայտվող փաստերի ճնշման ներքո, գալու են այն եզրակացության, որ 2018թ. ապրիլին, Հայաստանի հանդեպ տեղի է ունեցել արտաքին քաղաքական դիվերսիա։ Այն՝ ինչը դեռևս չի հաջողվել իրականացնել Բելոռուսում։