կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 22:47
Քաղաքական

Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել Բելառուսի գյուղատնտեսության համար. ՀՀ նախագահ

Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել Բելառուսի գյուղատնտեսության համար. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 1-ին, Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, եւ Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։

Անդրադարձ է եղել նաեւ համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։