|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր առայժմ ձեռք չի բերվել, և կողմերը շարունակում են աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմադ ալ-Անսարին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին չենք կարող ասել, որ համաձայնություն է ձեռք բերվել։ Մենք դեռևս փորձում ենք հասնել դրան»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նա։
Դիվանագետը շեշտել է, որ միջնորդները որևէ ժամկետ չեն սահմանում համաձայնագրի կնքման համար։ «
Իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ժամերին կամ օրերին»,- հավելել է ալ-Անսարին։
Անդրադառնալով բանակցությունների վերսկսման պայմաններին՝ նա ընդգծել է լարվածության թուլացման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը։
«Բանակցություններին վերադառնալու համար տեղում պետք է կատարվեն որոշակի քայլեր։ Առաջին և ամենակարևորը հրադադարի վերականգնումն է, ինչպես նաև նավերի նկատմամբ հարձակումների բացառման և Հորմուզի նեղուցում ազատ նավարկության երաշխավորումը»,- նշել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նվազագույն պահանջը Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան նախկին իրավիճակի վերականգնումն է՝ բոլոր առափնյա պետությունների հետ համակարգմամբ։