|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Россия 24 հեռուստաալիքի Энергетика հաղորդումն անդրադարձել է Հայաստան մատակարարվող ռուսական գազին:
Նշվում է, որ Հայաստանում գազի սպառումն ավելանում է, վերջին տարիներին գազամատակարարման ծավալն անցել է 2 մլրդ խորանարդ մետր ցուցանիշը, ընդ որում` Հայաստանը չունի պարտքեր:
Անդրադարձ է կատարվում «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերի՝ Երևան կատարած այցին: Հաղորդվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ Երևանի համար ռուսական գազի գնի զեղչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
Միլերի խոսքերով՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ գազի գինը կնվազի՝ կազմելով 165 դոլար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ մինչև վերջերս այն 190 դոլար էր:Նշենք, սակայն, որ սովորական սպառողի համար գազն, ըստ էության, չի էժանանա. այս զեղչի միակ դրական կողմն այն է, որ գազը սպառողի համար չի թանկանա:
Միլերը նշել է, որ հայ գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն գազիֆիկացման գլխավոր սխեմա մշակելու մասին: Նա նշել է, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում գազիֆիկացման մակարդակը հասցնել 100 տոկոսի:
Հաղորդումը նաև պատմում է, թե ինչ վիճակում է այսօր Հայաստանում գազի ոլորտը և զարգանալու ինչպիսի հեռանկարներ ունի։