|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ահաբեկչություն է կանխել, 2 ռուսաստանցի է ձերբակալվել, որոնք պատրաստվում էին սպանել նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին և ահաբեկչություն իրականացնել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում։
Նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները հավաքագրել են 1992 և 1999 թվականներին ծնված տղամարդկանց։ Կիևի գործակալները սկզբում տեղեկություններ են հավաքել Ղրիմում գտնվող ռուսական զորքերի ստորաբաժանումների վերաբերյալ, այնուհետև նրանց հրահանգել են այնտեղ ահաբեկչություն իրականացնել։
Խուզարկության ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 3 FPV դրոն` հագեցած մարտական լիցքերով (յուրաքանչյուրը` 350 գրամ պլաստիկ պայթուցիկ նյութով), ինչպես նաև ինքնաշեն ռումբ՝ 800 գրամ պայթուցիկ զանգվածով: