Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ 2007-ին «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակումը «համալիր գործոններին» արձագանք էր. հայտնում է apsny.ge-ն: Սահակաշվիլին պատմել է՝ ով, որտեղ և ինչպես էր պետական հեղաշրջում նախապատրաստում Վրաստանում:
«ԱՊՀ երկրներից մեկի առաջնորդը, անունն այժմ չեմ ցանկանում տալ, նա դեռևս ղեկավարում է իր երկիրը, պատմել է ինձ, որ 2007-ի սեպտեմբերին իր մայրաքաղաքում Պուտինի հետ զրույցից հետո ժամանել են Պատարկացիշվիլին և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մի քանի գեներալներ: Գեներալների հետ օեր տևած քննարկումներից հետո ծրագրվել է գործողությունը Վրաստանում: Հետո՝ նոյեմբերին, ԱՊՀ հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինն ասել է, որ Վրաստանի նախագահը Պատարկացիշվիլին է: Մինչ այդ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մեզ նամակ է ուղարկել, որում ասվում էր, որ օրենքով գողեր Մուսոյանը, Կալաշովը և ոմն երրորդը Հայաստանում են եղել և ԱԴԾ-ի հետ հեղաշրջում են ծրագրել Վրաստանում»,- ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` պետական հեղաշրջումը ծրագրվել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը զուգահեռ: «Դա պետական հեղաշրջման հաջողված փորձ էր, քանի որ ես հրաժարական եմ տվել»,- ասել է Սահակաշվիլին: