Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետախուզական ծառայությունները ճանաչում են Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներին և կանեն անհրաժեշտ ամեն ինչ նրանց պատժելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը տեսանյութը հրապարակել է իր Telegram ալիքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կան այնպիսիները, որոնք գնացել են և մարտական ստորաբաժանումներ են կազմակերպել։ Կան այնպիսիները, որոնք մտադիր են եղել դա անել։ Բոլոր իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայություններն ակտիվորեն զբաղվում են այդ հարցով։ .Ընդ որում, ինչպես ասել է նախագահը (ՌԴ Վլադիմիր Պուտինը), անուն առ անուն։ Մենք գիտենք, թե ով է մեր տարածքում (ահաբեկչական) գործողությունների նախապատրաստման և անցկացման կազմակերպիչը»,- ասել է նա։
Ըստ Բորտնիկովի, արվելու է ամեն ինչ՝ հանցագործներին բռնելու և պատժելու համար։
Նա նշել է, որ ներկայումս մեծ ծավալի աշխատանք է իրականացվում։
«Մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կան՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Սա չի կարող չանհանգստացնել»,- ասել է ԱԴԾ տնօրենը։