|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները որոշել են նոր մանրամասներ հրապարակել դեռևս 2012 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ պլանավորելու մասին:
Ըստ Sputniknews-ի՝ մի գաղտնի վկա ցուցմունք է ներկայացրել՝ խոստովանելով, որ ինքը Գյուլենական շարժման անդամ է:
Համաձայն իշխանամետ կայքերի հրապարակումների՝ թուրքական «Զաման» թերթի հիմնադիր Ալաադին Քայան Էրդողանի՝ 2012 թվականի վիրահատությունից մի շաբաթ առաջ թերթի խմբագրությունում գաղտնի հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ «այս անգամ հիվանդանոցում այս գործը պետք է ավարտին հասցնի»:
Կայքը հիշեցնում է, որ դեռևս այն ժամանակ վարչապետ Էրդողանը հրաժարվել էր վիրահատությունից:
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը մեղադրվում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Դեպքից հետո իշխանությունները մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունների մեծ մասը բարդեցին Գյուլենական շարժան վրա: Հայտարարվեց նաև, որ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը նույնպես կապ ունի Գյուլենական շարժման հետ: