|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վերջին մեկ օրում Ռուսաստանի զինուժը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախօրեին հաղորդվել էր, որ վերահսկողության տակ են վերցվել երկու գյուղ՝ Խարկովի մարզի Արտելնոյե և Զապորոժիեի մարզի Բլագովատնոյե գյուղերը։
Զախարովկայի ազատագրումը ոչ միայն ընդլայնում է Խարկովի մարզի տարածքի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծում Վոլչանսկի շրջանում հետագա առաջխաղացման համար, գրում է «Հյուսիսային քամի» Telegram ալիքը։
Զինվորականները ձգտում են այն ամբողջությամբ մաքրել Բելգորոդի մարզը ահաբեկող ուկրաինական ստորաբաժանումներից։