|
Փոխարժեքներ
15 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.42 |
| EUR | ⚊ | € 441.46 |
| RUB | ⚊ | ₽ 4.8278 |
| GBP | ⚊ | £ 509.18 |
| GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Ռադկովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ միջոցները զանգվածային գրոհները հետ մղելիս մայիսի 20-ի երեկոյից մինչև մայիսի 23-ի առավոտ ոչնչացրել են թշնամու 1177 կամիկաձե դրոն, որից 788-ը` հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։