Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Տոպոլի բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Իրավիճակը վերլուծող ուկրաինական ռեսուրսները դեռ մի քանի օր առաջ խոստովանել էին, որ բնակավայրի գերակշիռ մասն արդեն անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում 71 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել։
Ռուսական կողմը հարվածներ է հասցրել ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման վայրերին և Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին:
Ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումներն ավելի շահավետ բնագծեր են զբաղեցրել։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։