կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-23 14:54
Քաղաքական

ԵՄ-ն շարունակելու է ժպիտը դեմքին քանդել մեր գյուղատնտեսությունը․ առաջին նախադրյալներն արդեն կան․ քաղաքագետ

ԵՄ-ն շարունակելու է ժպիտը դեմքին քանդել մեր գյուղատնտեսությունը․ առաջին նախադրյալներն արդեն կան․ քաղաքագետ

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը գրում է․

«Մոլդովայի կառավարությունը որոշել է օգոստոսի 1-ից բարձրացնել բենզինի և դիզվառելիքի ակցիզները, որի արդյունքում 1լ A95 բենզինի և դիզվառելիքի գինը կհասնի 1,7$։ Սա այն դեպքում, երբ հարևան և ընդհանուր պետությունից 5 պակաս Ռումինիան արտադրում է բենզին և դիզվառելիք, և լոգիստիկ ծախսերը գրեթե 0 են սահմանի մի կողմից մյուսն անցկացնելու համար։ Նշանակում է խնդիրն այստեղ թանկ բենզինը չէ Ռումինիայում։ Խնդիրը ԵՄ պահանջն է, որն ըստ էության նպատակ ունի հիմնովին քանդել Մոլդովայի ագրարային տնտեսությունը' դրանով նաև ազատվելով էժան պտուղ բանջարեղեն ԵՄ շուկա արտահանելու խնդրից։ Անձնական ոչինչ, ուղղակի բիզնես։

Նույնն արվելու է նաև ՀՀ հետ։ Հունվարի 1-ից այստեղ ևս ակցիզը բարձրանում է և շատ պատահական գինը մոլդովական բենզինի և դիզվառելիքի հետ դառնում գրեթե նույնական' 1,6$ մեկ լիտրի համար։ ԵՄ-ն շարունակելու է ժպիտը դեմքին քանդել նաև մեր գյուղատնտեսությունը։ Առաջին նախադրյալներն արդեն կան։ Իսկ ո՞ւմ համար է մաքրում մեր շուկան, Բելգիացիների՞, թե՞ իտալացիների, ճիշտ է, թուրքերի, որոնք ունենալով իսկապես զարգացած և պետական սուբսիդավորում ունեցող գյուղատնտեսություն, ամիսների ընթացքում իրենց ձեռը կվերցնեն ողջ հայկական շուկան։ Բարև Եվրոպա, մենք քեզ սպասում էինք»։