|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը: Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում: Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Տեղեկացնենք, որ Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր:
Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո: