|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր առավոտյան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ առավոտյան իրենք այցելել են Ղուկասյանին եւ զննում կատարել. Ղուկասյանի ճնշումը սովորականից ավելի ցածր է եղել:
«Սովորաբար առավոտյան մարդկանց ճնշումն ավելի ցածր է լինում, սակայն Ղուկասյանի մոտ, եթե միջինը 110-80 էր, այսօր 80-40 էր: Բայց դեղորայքային միջամտության կարիք չի զգացվել»,- ասաց Ստեփանյանը եւ հավելեց, որ երեկոյան նույնպես կայցելեն նախագահի թեկնածուին: