կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 13:40
Մշակույթ

Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման ժամանակ

Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման ժամանակ

Երեկ Թալինի շրջանի գյուղերից մեկում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմի նկարահանման ժամանակ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ երեկ նկարահանում էին գաղթի տեսարաններից մեկը, և հենց այդ ժամանակ էլ իրեն սկսել է վատ զգալ:

 

«Շտապօգնություն եկավ Թալինից: Բժիշկ էլ կար, ով ամբողջ նկարահանման ժամանակ մեզ հետ էր, առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, և վերջ: Կարծում եմ, որ շատ նորմալ է, որ դերասանի մոտ հոգեկան էներգիայի անխնա օգտագործման հետևանքով կարող է և լինել ինքնազգացողության վատացում: Փառք Աստծո, ես ինձ լավ եմ զգում, և լուրջ ոչինչ չկար, ընդամենը ինքնազգացողությունս էր վատացել: Պետք չէ չափազանցված լուրեր տարածել»,- ասաց Ղամբարյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմում մարմնավորում է հենց դերասանուհու կերպար, ով խաղաղ ժամանակներում ներկայացնում է, որ հայն ունեցել է մշակույթ, երջանիկ ստեղծագործական կյանք, իսկ Ցեղասպանության ժամանակ դերասանուհին նույնպես գաղթի ճանապարհն է բռնում, ենթարկվում թուրքերի հալածանքներին: