| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 4651 դիտում,
        
            4651 դիտում,  1 տարի առաջ - 2024-08-05 20:33
            1 տարի առաջ - 2024-08-05 20:33  
         
                
            Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 5-ին, Աղտսեւ գետում խեղդված երիտասարդ տղամարդու ընկերներից մեկը, որը նույնպես եղել է դեպքի վայրում, վատ ինքնազգացողությամբ տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ականատես է եղել, թե ինչպես են խեղդվում երկու ընկերները։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը դեպքից մանրամասներ է հայտնել ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա գրել է, որ Իջևան քաղաքից 3 երիտասարդ ընկերներ լողացել են Ազատամուտ գյուղի մոտ գտնվող ջրամբարում։
«Այդ ջրամբարն առկա է ոռոգման նպատակներով վաղուց կառուցված պատվարի մոտ։ Պատվարի մոտ լողանալը վտանգավոր է, քանզի ջրամբարում առկա են մեծ հենասալեր, մեծ քարեր, ջրապտույտ է։ Երիտասարդներից մեկը, տեսնելով, որ ընկերը խեղդվում է, օգնության է նետվել, ինքն էլ է խեղդվել: Խեղդված երիտասարդներից մեկի՝ մոտ 35 տարեկան տղամարդու մարմինը գետից դուրս է բերվել, մյուսին որոնում են Սևանից եկած ջրասուզակները»,– գրել է Ոսկան Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 15։15-ի շրջանում։