կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-15 19:00
Աշխարհ

Լավ կլինի՝ Իսրայելը դուրս գա Լիբանանից և Սիրիայից․ Թրամփ

Լավ կլինի՝ Իսրայելը դուրս գա Լիբանանից և Սիրիայից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանից և Սիրիայից կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը։

«Կարծում եմ՝ լավ կլինի դուրս գալ Հարավային Լիբանանից և Հարավային Սիրիայի որոշ շրջաններից։ Այդ դեպքում, գուցե, իրավիճակը մի փոքր հանդարտվի։ Որովհետև մենք պետք է մեր էներգիան կենտրոնացնենք ավելի կարևոր հարցի՝ Իրանի վրա»,- Fox News-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահը՝ նաև հայտարարել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ.

«Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ, և նա դա այլ կերպ կանի։ Նա շենքեր չէր քանդի։ Ես ատում եմ, երբ շենքեր են ոչնչացվում։ Կարծում եմ՝ նա դա ավելի ճշգրիտ կանի»։