|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հինգշաբթի՝ մայիսի 13-ին, երեք հրթիռ է Լիբանանից արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս հայտարարությունն արել է իսրայելական բանակը:
«Որոշ ժամանակ առաջ Լիբանանից երեք հրթիռ է արձակվել, որոնք ընկել են Միջերկրական ծովը՝ Իսրայելի հյուսիսային ափերի մոտ»,- ասվում է Իսրայելի բանակի պաշտոնականթվիթերյան էջում:
Վերջին օրերին տեղի է ունեցել պաղեստինա-իսրայելական հակամարտության լուրջ սրում: Կողմերը փոխադարձ հրթիռային հարվածներեն իրականացրել: Ըստ Իսրայելի՝ սրացումից հետո Գազայի հատվածից ավելի քան 1750 հրթիռ է արձակվել:
Պաղեստինը հայտնում է 4000 շենքերի վնասների և ավերածությունների և 86 մարդու մահվան մասին:
Մայիսի 13-ին Իսրայելի Պաշտպանության ուժերի խոսնակ Յոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է ցամաքային գործողության Գազայի հատվածում, սակայն մինչ այժմ հրաման չի ստացվել դրա մեկնարկի մասին: Նույն օրը Իսրայելի ՊՆ ղեկավարը հաստատել է 9 հազար պահեստազորի մոբիլիզացման մասին լուրը: