Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի և հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջև լարվածությունը շարունակում է աճել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել մարտական գործողությունների շրջաններից դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL), հայտնում է Times of Israel-ը:
Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Նաթանյահուն եբրայերեն ասել է. «Ժամանակն է, որ դուք դուրս բերեք UNIFIL-ը «Հեզբոլլահի» հենակետերից և մարտական գործողությունների շրջաններից»:
«Իսրայելական բանակը բազմիցս խնդրել է դա և բազմիցս էլ մերժումներ ստացել, որոնք բոլորն ուղղված են եղել «Հեզբոլլահի» ահաբեկիչների համար կենդանի վահան ապահովելուն:
Պարոն գլխավոր քարտուղար, հեռացրե՛ք UNIFIL-ի ուժերին վտանգից։ Դա պետք է արվի հենց հիմա, անմիջապես», - շարունակել է Նաթանյահուն անգլերենով:
«UNIFIL-ի զինվորներին տարհանելուց ձեր հրաժարումը նրանց դարձնում է «Հեզբոլլահի» պատանդներ»: Սա վտանգում է ինչպես իրենց, այնպես էլ մեր զինվորների կյանքը»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Ըստ Նաթանյահուի, Իսրայելը «ցավում է խաղաղապահների վիրավորվելու համար», և որ Իսրայելն անում է ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։
«Սակայն դա ապահովելու պարզ և ակնհայտ միջոցը, պարզապես, նրանց վտանգի գոտուց դուրս բերելն է»,- ասել է նա:
Բացի այդ, նրա կարծիքով, եվրոպացի առաջնորդները պետք է քննադատեն «Հեզբոլլահին», ոչ թե Իսրայելին, «UNIFIL-ը որպես կենդանի վահան օգտագործելու համար»:
UNIFIL-ն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել UNIFIL-ի մի շարք դիրքերի վրա, այդ թվում՝ Նաքուրայում գտնվող նրա կենտրոնակայանին։ Այս միջադեպերի հետևանքով UNIFIL-ի զինծառայողներ են վիրավորվել։