կարևոր
850 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-14 21:48
Հասարակություն Տարածաշրջան

Վերին Լարսում բեռնատարների հերթ է գոյացել

Վերին Լարսում բեռնատարների հերթ է գոյացել

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ՝ «Վերին Լարս» անցակետի չեզոք գոտում, տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը, բեռնատարների անցումը դանդաղել է, քանի որ հարևան կողմի կողմից դրանց ընդունման գործընթացը դանդաղել է, ինչի հետևանքով մեքենաները չեն կարողանում անցնել չեզոք գոտի։

Անցակետի հարակից այլ հատվածներում սպասում է ավելի քան 450 բեռնատար։ Միաժամանակ «Վերին Լարսի» մոտ այս պահին մարդատար մեքենաների հերթ չկա։