Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերին Լարսում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաներից, այլ ոչ թե մեկնողներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
«Վերին Լարսի անցակետի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաներին դեպքում, այլ ոչ թե մեկնող։
Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։
Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,- գրել է Օհանյանը։