կարևոր
8236 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-03 18:22
Տնտեսական

Վերին Լարսում խնդրի պատճառով գյուղացիներն ու տնտեսվարողները շատ մեծ վնասներ են կրում․ Գառնիկ Դանիելյանը պարզաբանում պահանջեց Քերոբյանից

Տևական ժամանակ է Վրաստանի տարածքում հազարավոր բեռնատարներ կանգնած են գյուղմթերոքով բեռնված և խնդիրը Վերին Լարսի անակետիի հետ է կապված՝ թողունակության առումով։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասաց ՀՅԴ նադամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով 11 անցակետից աշխատում է 5-ը, իսկ 4 ռենտգեն սարքավորումներից 2-ն է աշխատում և դրա պատճառով բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել։ Գյուղացիներն ու տնտեսվարողները շատ մեծ վնասներ են կրում։ Ամիսներ առաջ այդ խնդիրը նորից եղել է։ Խնդիրը շատ արագ և օպերատիվ լուծումներ է պահանջում։ Հազարավոր տնտեսվարողներ սննկացման եզրին են կանգնած։ Ոչ միայն գյուղմթերքով բեռնված մեքենաներն են այնեղ, այնտեղ են նաև հեղուկ գազով բեռնված բեռնատարները։ Դրա պատճառով այսօր հեղուկ գազի դիֆիցիտ է դարձել ՀՀ-ում և 100 դրամից հեղուկ գազը դարձել է 220  դրամ և գնալով թանկանում է»,- ասաց նա։

 Պատգամավորը պարզաբանումներ պահանջեց Էկոնոմիկայի նախարարից։