|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերը հայտնել էին, որ սահմանին մի քանի կիլոմետր ձգվող հերթեր են։
«Հերթեր կան, և դրա պատճառը տուրիստական սեզոնի սկիզբն է: Մարդատար և ուղևորատար ավտոմեքենաների հոսքը զգալի աճել է, ինչը հանգեցրել է որոշակի կուտակումների: Խցանման մեջ գտնվող բեռնատարների քանակ չեմ կարող ասել, քանի որ ճանապարհին գտնվող բեռնատարների մեծ մասը 1-3 օր է, ինչ լքել են ՀՀ սահմանը, և դրանց մեծ մասը դեռ գտնվում է ճանապարհին»,- ասաց Հակոբյանը:
Ներկա պահին Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ուղին է: