|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 420.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.8136 |
| GBP | ⚊ | £ 491.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.33 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, մի քանի փոփոխություն կլինի: Մասնավորապես՝ խոսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին: ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման: Խոսվում է նաեւ, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ: Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է այն մասին, որ չի առաջադրվելու: Սակայն Հայրապետյանի պաշտոնանկությունը եւս մի բանի մասին է խոսում` այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում իբրեւ թե մեծ հաջողությունների են հասել, մեծ ձեռքբերումներ ունեն հատկապես պաշտպանական ոլորտի հետ կապված, այդ դեպքում` ինչո՞ւ են ուզում փոխել ԲՏԱ նախարարին: Թեեւ չի բացառվում, որ Մխիթար Հայրապետյանին հանելու պատճառը ոչ թե աշխատանքային թերացումներն են, այլ, ասենք` քարոզարշավի ժամանակ դրսեւորած պասիվությունը կամ որեւէ այլ բան: